Թռիչքի հետ կապված ցանկացած ուղևորություն ստվերում է մեկ հարց. քանիսի՞ն ժամանել օդանավակայան: Եթե դա անել մեկնումից անմիջապես առաջ, դուք կարող եք ուշանալ: Իսկ եթե գաք ավելի վաղ, բոլոր գործընթացներից հետո կմնա մի քանի ժամ ժամանակ, որոնք կարիք ունեն ինչ-որ զբաղմունքով լցնելու: Դե իսկ եթե ձեզ բաժին է հասել տարանցիկով չվերթ և ստիպված եք մի քանի ժամ սպասել օդանավակայանում՝ իրավունք չունենալով այնտեղից դուրս գալ, ապա ձանձրույթը անխուսափելի է: Ժամանակը իզուր չվատնելու, հարևաններին չուսումնասիրելու կամ սպասասրահում աջ ու ձախ չանելու համար ընտրեք մեր առաջարկած տարբերակներից մեկը:
Ընթերցանություն
Ամեն օր գրախանութների պահարաններում հայտնվում են հարյուրավոր նոր գրքեր: Ֆենտեզի, դետեկտիվ, պատմական վեպեր, դասական ստեղծագործություններ. ամեն մեկը կարող է գտնել իր ճաշակով մի բան: Բացի այդ, աշխարհի բոլոր լեզուներով պարբերականները նույնպես ճանապարհորդների տրամադրության տակ են: Այդ պատճառով, օդանավակայանում ամենատարածված զբաղմունքը ընթերցանությունն է: Այն օգնում է օգտակար անցկացնել այդ մի քանի ժամը և չնկատել, թե ինչպես են դրանք թռչում:
Ինտերնետ
Ցանկացած, նույնիսկ, ամենափոքր օդանավակայանում կա Wi-Fi: Այդ պատճառով, եթե ձեզ մոտ կա նոութբուք, պլանշետ, նեթբուք կամ ժամանակակից հեռախոս, դուք կարող եք ժամանց որոնել ինտերնետում: Իհարկե, անվճար կապի արագությունը բավարար չի լինի ֆիլմեր նայելու համար, բայց կարող եք ստուգել էլեկտրոնային փոստը, ծանոթանալ նորություններին կամ հետաքրքիքր հոդվածներ կարդալ:
Ֆիլմեր և համակարգչային խաղեր
Ֆիլմերի սիրահարները կամ նրանք, ովքեր ցանկանում են սպանել մի քանի տասնյալ մոնստրների, պետք է նախապես ներբեռնեն ֆիլմեր և խաղեր իրենց լափթոփերում: Կարևոր է՝ այս դեպքում չմոռանալ լիցքավորել սարքը, վերցնել ձեզ հետ լիցքավորման սարքը և ստանդարտ վարդակի փոխարկիչ, որը առկա է ցանկացած սպասասրահում:
Duty Free
«Շոփինգ» քաղցր բառը ջերմացնում է շատերի սրտերը: Հենց նրանց համար, ովքեր սիրում են շրջել ապրանքներով և հետաքրքիր զեղչերով տաղավարների միջև, ստեղծվել է Duty Free-ն: Իհարկե, այստեղ ամենը չէ որ կարելի է գնել, բայց նույնիսկ ապրանքների այս տեսականին, որոնք ներկայացված են, կարող է գրավել շոպոգոլիկին մեկ կամ, ինչու չէ, նաև երկու ժամ:
Շփում
Ոչ, մենք չենք պատրաստվում ձեզ խորհուրդ տալ անհանգստացնել ուղեկիցներին հարցերով կամ փորձել ձեր անգլերենը դժբախտ օտարերկրացիների հետ, ովքեր ձեզ հետ հայտնվել են նույն սպասասրահում: Եթե դուք ճանապարհորդում եք միայնակ, և ոչ ոք ցանկություն չի հայտնում ձեզ հետ զրուցել, դիմեք սոցիալական ցանցերին: Այստեղ և՛ նորություններ են, և՛ նամակարգրություն, և՛ փիսիկների նկարներ. կարճ ասած՝ կենդանի հաղորդակցության ամբողջական փոխարինում:
Շարունակելի…