«Food Education Italy» ասոցիացիայում առանձնացրել են իտալացիների շրջանում ամենահայտնի ուտեստների տասնյակը, որոնք պահանջված են ամենաշոգ օրերին: Ուտելի լավագույն տասնյակի առաջին տեղում հայտնվել է «մաչեդոնիա» պաղպաղակով մրգային աղցանը: Նրան հետևում է մանր կտրատած խոզապուխտով սեխի բարակ շերտը:
Առաջին եռյակը եզրափակում է մրգային յոգուրտը: Իտալացիների ամենասիրելի ամառային ուտեստների տասնյակում են հայտնվել նաև «կապրեզե» աղցանը (լոլիկ, մոցարելլա, ձիթապտղի յուղ, ռեհան), բանջարեղենով և մակարոնով սառը աղցանները, բանջարեղենի և պանրի խորովածը, պանրով մրգերը, սառը բանջարեղենային աղցանները:
Իտալական գյուղատնտեսական ասոցիացիան (CIA) հաստատել է, որ օդի ջերմաստիճանի բարձրացման հետ մրգերի և բանջարեղենի պահանջարկը աճում է 5.5%-ով: Ֆերմերների ազգային կոնֆեդերացիայի (Coldiretti) տվյալներով՝ ծով կամ պիկնիկի մեկնելիս պահանջվող սննդամթերքների մեջ գերակշռում են մրգերը (77%), բանջարեղենը (19%) և մակարոնով կամ բրնձով աղցանները (17%):