Իգուանա
Իգուանա ուտում են Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայում, նրա միսը օգտակար է և համով նման հավի մսին (թեև այդպես ասում են գրեթե բոլոր տարօրինակ կենդանիների ուտելի մսերի մասին)։ Ինչ վերաբերվում է իգուանաներին, ապա առավել հաճախ օգտագործում են սովորական իգուանայի կամ Վիգմաննի Սև իգուանայի մսերը։ Կարծիք կա, որ էգերի միսն ավելի համեղ է, քան արուներինը (դժվար է հասկանալ՝ արդյոք դա համարվում է սեռական խտրականություն, թե ոչ)։ Իգուանայի միսը հիմնականում շոգեխաշում են կամ լցոն պատրաստում բլիթների համար։
Կրիա
Կրիայի միսը օգտագործվում է տարբեր ժողովրդների ազգային ուտեստներում։ Կենտրոնական Ամերիկայում և Ասիայում ծովային կրիաների ձվերը համարվում են ուժեղ աֆրոդիզիակ, իսկ չինական ավանդական բժշկությունում կրիաների մսի օգնությամբ մեղմում են կանանց դաշտանադադարի ախտանիշները։
Ծովախոզուկ
Ծովախոզուկի միսը լայնորեն կիրառվում է սնունդի մեջ Կենտրոնական Ամերիկայի երկրներում։ Այն ավելի օգտակար է, քան տավարի միսը, հարուստ է սպիտակուցներով, իսկ համով, գուցե զարմանաք, բայց նման է ոչ թե հավի, այլ՝ գառան մսի։ Միայն Պերուում տարեկան ուտում են մինչև 65 միլիոն ծովախոզուկ։ Նրանց բուծելը հեշտ է, նրանք ակտիվ են և հաճույքով բազմանում են անազատության մեջ։ Դրանց տարբեր կերպ են պատրաստում՝ կախված տարածաշրջանից․ մի տեղ եփում են ածուխի մեջ, մեկ այլ տեղ՝ տապակում։
Էմու ջայլամ
Էմու ջայլամը մեծությամբ երկրորդ թռչունն է աշխարհում, իսկ նրա միսը հարուստ է երկաթով և վիտամիններով, ինչպես նաև՝ խոլեստերինի ցածր մակարդակով։ Համով հիշեցնում է բիֆշտեքսի։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ Ավստրալիայի որոշ բնիկ ցեղերի մոտ էմու ջայլամի միսը համարվում է հիմնական ուտեստ։
Թրթուռ
Մանկուց մեր սովորած թեզի ևս մեկ ապացույց, թե օգտակար սնունդը պարտադիր չէ, որ համեղ լինի (ինչպես նաև՝ տհաճ տեսքով և շարժվող)։ Թրթուռների միսը գրեթե ամբողջությամբ բաղկացած է սպիտակուցներից և հարուստ է պրոտեինով։ Դրանք կարելի է համտեսել Աֆրիկայի որոշ երկրներում և, իհարկե, Չինաստանում։
Ուղտ
Ուղտերի միսը կարդիկ օգտագործել են սնունդի մեջ դեռևս շատ վաղուց։ Ամբողջությամբ տապակած ուղտ մատուցվում էր հին Պարսկաստանի լավագույն տների խնջույքներում։ Սովորական բնակիչները, սովորաբար, օգտագործում են կրծքամիսը, կողերը և փափկամիսը։ Հատուկ նրբախորտիկ է համարվում սապատը։ Քենիայում ուղտի արյունը խառնում են կաթին և խմում, Աբու Դաբիում կարելի է համտեսել ուղտի բուրգեր, իսկ Ավստրալիայում՝ լազանիա։
Դելֆին
Դելֆինների միսը պարունակում է մեթիլ սնդիկ, որը կուտակվում է նրանց օրգանիզմում, քանի որ նրանք սնվում են ձկներով։ Շատ երկրներում արգելվում է դելֆիններին որսալ, բացառություն են կազմում Ճապոնիայի մի քանի ափամերձ քաղաք, Ֆարերյան և Սոլոմոնյան կղզիները։
Կազուար
Էմուին հարազատ կազուարները թռչունի տեսակ են, որոնք գտնվում են վերացման սպառնալիքի ներքո։ Դրանք բնակվում են Նոր Գվինեայի և Ավստրալիայի ռելիկտային անտառներում և տեղացի բնիկների օրապարենում են։ Կորովայ ցեղի նեկայացուցիչները ասում են, որ կազուարի միսը համով նման է մարդու մսի (հաճելի այլընտրանք է, որ նման չէ հավի մսին)։ Կանիբալիզմը ընդհանուր առմամբ արգելված է Նոր Գվինեայում, թեև վերացման եզրին գտնվող թռչունների որսը՝ ևս։ Այնպես որ, գաղտնիք է մնում, թե որտեղից են կորովայ ցեղի ներկայացուցիչները նման համեմատականներ տանում։
Մեդուզա
Մեդուզաների 85 տեսակներից ուտելի են 12-ը։ Որսում են դրանց Հարավարևելյան Ասիայում և Մեքսիկական ծոցում։ Իսկ մեդուզակեր գլխավոր երկրները Չինաստանն ու Ճապոնիան են։ Մեդուզա պատրաստելը հեշտ չէ․ դրանք մաքրում են լորձաթաղանթից և ամորձիներից, իսկ գմբեթը և շոշափուկները մշակում են շիբով և աղով։ Չնայած նրան, որ մեդուզաները 94%-ով բաղկացած են ջրից, իսկ 6%-ով՝ պրոտեինից, դրանք կարող են պարունակել նույն մանրէները, ինչ միսը։