Ամառ, ծով ու արև…իդեալական ժամանակ ընկերախմբի հետ ճանապարհորդելու կամ արձակուրդային սիրավեպի համար: Skyscanner զբոսաշրջային պորտալի խմբագիր Ալիսիա Դրևնիցկին կազմել է խորհուրդների ցանկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, ովքեր ծրագրում են ճանապարհորդել:
Այսպիսով, ճանապարհորդության մեկնելիս արժե.
1. Պատրաստվել լողափնյա հանգստին (սպորտ, կոսմետիկ բուժումներ և այլն);
2. Չչարաշահել ալկոհոլային խմիչները;
3. Չհմայվել բնակիչների գեղեցկությամբ զբոսաշրջիկներով լի քաղաքներում;
4. Չմոռանալ արևապաշտպան միջոցների մասին;
5. Չխուսափել ցանկացած շփումից հանգստի ընթացքում;
6. Նոր ռոմանտիկ հարաբերությունները չդարձնել ճանապարհորդության նպատակ;
7. Ռիսկի չդիմել;
8. Բաց լինել նոր բացահայտումների և անծանոթ մշակույթների առջև: