Ողջունելու ավանդույթը տարբեր երկրներում (Մաս 2)

• Այնքան գեղեցիկ է հյուսիսաֆրիկյան մի քանի պետությունների ողջունելու ձևը: Այնտեղ աջ ձեռքը սկզբից դնում են ճակատին, այնուհետև շուրթերին, որից հետո էլ կրծքին: Ժեստերի լեզվից թարգմանաբար նշանակում է. ես մտածում եմ քո մասին, ես խոսում եմ քո մասին, ես հարգում եմ քեզ:

• Զիմբաբվեում ողջունելիս նստելով ծափահարում են:

• Թայլանդում միացված ձեռքերը դնում են գլխին կամ կրծքավանդակին և ավելի վերև են բարձրացնում` այդ կերպ ցույց տալով ներկա հյուրի կարգավիճակը: Այդ ժեստը ուղեկցվում է «վայ» գոչյուններով:

Greeting

• Տիբեթցիների մոտ  ընդհանրապես ամեն ինչ արտառոց է. աջ ձեռքով հանում են գլխարկը, իսկ ձախ ձեռքը դնում են ականջին և միևնույն ժամանակ դուրս են հանում լեզուն: Դա ցույց է տալիս, որ  վատ մտադրություն չկա:

• Նոր Զելանդիայի աբորիգենները նույնպես դուրս են հանում լեզուն և միևնույն ժամանակ լայն բացում են աչքերը, բայց դրանից առաջ ձեռքերով հարվածում են ազդրերին, դոփում են ոտքերով և ծալում են ծնկները: Դա հասկանալ կարող է միայն  նրանցից մեկը, այնպես որ այդ արարողակարգը նախատեսված է օտարին բացահայտելու համար:

• Առավել էկզոտիկ են (իհարկե միայն մեր աչքին է դա այդպես երևում) վարվում արական սեռի էսկիմոսները. նրանք միմյանց գլխին և մեջքին բռունցքներով խփում են: Իհարկե ոչ ուժեղ: Չնայած նրանք կարող են քթերով միմյանց հպվել, այնպես ինչպես Լապլանդիայի բնակիչները:

Greeting

• Պոլինեյզացիները նույնպես քնքշորեն են ողջագուրվում. հպվում են քթերով, միմյանց մեջք են շոյում:

• Ավանդական ողջույնի շարք ունեն հնդկացիական ցեղերը: Հնդկացին ցույց է տալիս համերաշխություն ողջունողին, իսկ հանդիպողը պետք է ուշադրություն դարձնի դրան, հակառակ դեպքում դատապարտված կլինի երկար նստելուն, չէ որ պետք է ձեր համար նշեք, որ նրան հասկացել եք: Աֆրիկացի զուլուսների հյուրասիրության օրենքների համաձայն`  տան մուտքի մոտ հարկավոր է միանգամից նստել, չսպասելով տան տիրոջ  հատուկ հրավերքին և ողջույնին:

• Հետաքրքիր է, որ նոր Գվինեայում նաև օգտագործվում է դիմախաղային ողջույնի ձևը, բայց միայն օտարերկրացիների համար: Ընդ որում ոչ բոլոր ցեղերի մոտ:

•  Սահարայում ապրող տուարեգները ողջունը տևում է  ոչ ավել, ոչ պակաս մեկ ժամ ու կես, սկսում են ցատկելով, նետվելով և երբեմն շատ տարօրինակ դիրքեր ընդունելով` 100 մետր հեռավորության վրա գտնվելով հյուրից: Ենթադրվում է, որ մարմնի տարբեր դիրքերի ընդունման ընթացքում նրանք փորձում են ճանաչել հյուրի մտադրությունը:

Greeting

• Եգիպտոսում և Եմենում ողջունի ժեստը հիշեցնում է ռուսական բանակի հարգանքի տուրքի, միայն եգիպտացիները ձեռքը դնում են ճակատին  և պտտեցնում հյուրի կողմը:

• Ավստրալիացի աբորիգենները միմյանց ողջունում են պարով:

You might also like