Ինչ անել weekend-ին. Ֆուտբոլ, միջոցառումներ, ֆիլմեր, զեղչեր

Այս տարի ամառը, կարծես, մի փոքր ուշացել է, սակայն վերջին շաբաթը հուսադրող է:

PanArmenian.Net –ը ներկայացնում է մի քանի հետաքրքիր տարբերակ հանգստյան օրերը վայելելու և հնարավորինս շատ դրական լիցքեր ստանալու համար:

Ֆուտբոլ և գարեջուր

Եվրո-2016-ի 1/8 եզրափկչի խաղերը կսկսվեն հունիսի 25-ին: Հենց այդ օրն էլ տեղի կունենա 3 հանդիպում`Շվեյցարիա – Լեհաստան(17:00), Ուելս – Հյուսիսային Իռլանդիա (20:00) և Խորվաթիա – Պորտուգալիա (23:00): Եվս երեք հանդիպում տեղի կունենա հունիսի 26-ին` Ֆրանսիա – Իռլանդիա(17:00), Գերմանիա – Սլովակիա (20:00) և Հունգարիա – Բելգիա (23:00):

Beer in Yerevan

PanArmenian.Net–ն առաջարկում է ցերեկային խաղերը դիտել Կարապի լճի շրջակայքի սրճարաններում, իսկ երեկոյանները` ժամը 20:00-ից,Կասյան փողոցի և 23:00-ից Կարապի լճի մեծ էկրաններին, որոնց տեղադրումը այս տարի հոգացել է Երևանի քաղաքապետարանը: Առավել աղմկոտ դիտումների և գարեջրի սիրահարներին առաջարկում ենք վայելել ֆուտբոլը Կասկադիշրջակայքի փաբերում և սրճարաններում, որոնց մեծ մասը ապահովել է բացօթյա դիտման հնարավորությունը:

Ջուր և արև

entertainment in yerevan

Ջուրն ու արևը կարոտածները հնարավորություն կունենան այս հանգստյան օրերին ոչ միայն այցելել լողավազաններ և ստանալ արևայրուք, այլև անել այդ ամենն երաժշտության և կոկտեյլների ուղեկցությամբ:

Այսպես, հունիսի 25-ին լողավազանային փարթի հայ դիջեյների երաժշտության ուղեկցությամբ սպասվում է Երևան-Էջմիածին խճուղու վրա գտնվող «Զվարթնոց» համալիրի բացօթյա լողավազանում: Փարթին կսկսվի կեսօրին և կշարունակվի մինչ կեսգիշեր, մուտքը` տոմսերով:

Հունիսի 26-ին նմանատիպ փարթիի կարելի է մասնակցել Վահագնի թաղամասի Արարատ Գոլֆ Ակումբի բացօթյա լողավազանում` կեսօրից մինչև 17:30, մուտքը` տոմսերով:

Նույն օրը կարող եք գնալ նաև Սևանի «Հարսնաքար» կոմպլեքս, որտեղ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Հայաստանից դիջեյների մասնակցությամբ տեղի կունենա փարթի, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան նաև բաբլ ֆուտբոլ խաղալ, մուտքը` տոմսերով:

Երաժշտական ակումբներ

music in yerevan

Հունիսի 25-ին «Յանս» երաժշտական ակումբում ելույթ կունենա հայկական Yellow Stones ռոք խումբը: Միջոցառման սկիզբը ժամը 21:00, մուտքավճարով:

«Կամի» երաժշտական ակումբում հունիսի 26-ին ելույթ կունենա Modjo հայտնի ֆրանսիական հաուս-փոփ ժանրի մեջ ներկայացող դուետը: Միջոցառումը կսկսվի 21:30, մուտքը` տոմսերով:

Կինոմաննների համար

cinema in yerevan

Կինոսերները հանգստյան օրերին հնարավորություն կունենան «Սինեմա Սթար» և Kino Parkկինոթատրոններում դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը: «Անկախության օր. Վերածնունդ» (Independence Day: Resurgence), «Հարևաններ. Պատերազմի շեմին» (Neighbors 2: Sorority Rising), «Խաբեության պատրանք 2» (Now You See Me 2), «Անեծք 2» (The Conjuring 2), «Բարեհոգի տղաները» (The Nice Guys), «Առաջին Դեմք», «Փնտրելով Դորիին» (Finding Dory),«Անբան Հուռին», «Վիշապագորգը»:

Իսկ Անգլիական այգում գտնվող CornPop բացօթյա կինոթատրոնում հունիսի 25-ին ժամը 20:45 կսկսվի «Գործակալները Ա.Ն.Ք.Լ.-ից» ֆիլմի ազատ ցուցադրությունը:

Հոգևոր սնունդ

 

Հունիսի 24-ին եռօրյա այցով Հայաստան է ժամանել Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Հունիսի 25-ին ժամը 11:00 Գյումրիի Վարդանանց հրապարակում Պապը պատարագ կմատուցի: Գյումրի ամբողջ աշխարհից հազարավոր ուխտավորներ են ժամանել, պատարագի մուտքը հրավիրատոմսերով: Եթե չունեք հրավիրատոմս կամ չեք հասցնում մեկնել Գյումրի, կարող եք ներկա գտնվել Հռոմի պապի և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ նույն օրը ժամը 19:00-ին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կայանալիք Էկումենիկ արարողությանը և Խաղաղության աղոթքին:

Իսկ կիրակի Մայր աթոռ Ս. Էջմիածնի բաց խորանում առավոտյան ժամը 10:00-ին տեղի կունենա Ս. Պատարագի արարողություն, որին ներկա կգտնվի նաև Պապը:

Շոփինգ

shopping in Yerevan

Շոփինգի սիրահարներին ներկայացնում ենք Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գործող խանութ-սրահներից մի քանիսում մեկնարկած սեզոնային զեղչերը: Այսպես, Aldo, Baldi, Crocs, Mango, Women’secret, Tape à l’oeil, TopShop, Celio, Promod, Okaidi, Accessorize, Marks & Spencer, New Look, GAP խանութներում սկսվել են ամառային զեղչերը մինչև 50%:

Իսկ մարզական հագուստի սիրահարները կարող են գնումների գնալ «Սպորտլանդիա» սպորտային հագուստի և կոշիկների մասնագիտացված խանութը, որտեղ նշված տեսականին կարող են ձեռք բերել 50% զեղչով:

Աղբյուրը` PanArmenian.net

You might also like