2015 թվականի մարտի 12-ից 22-ին իսպանական երկու խոշոր քաղաքներում կանցկացվի բուրգերների շաբաթ։ Միջոցառումը կանցկացվի Մադրիդի և Բարսելոնայի ֆաստֆուդերում ամենամյա Burger Week փառատոնի շրջանակներում։
Տոնի դեմքը կդառնա համբուրգերը, որը բոլոր արագ սննդի ռեստորանների կլասիկան է։ Հատուկ առաջարկներ տոնի շրջանակներում պատրաստել են իսպանական քաղաքների ֆաստֆուդի շուրջ 50 կետ։ Ընդ որում, փառատոնային ճաշացանկի ուտեստների առավելագույն արժեքը չի գերազանցի 10 EUR-ն։
Նշենք, որ նման փառատոն անցկացնելու գաղափարը դուր է եկել ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ՝ Մադրիդի և Բարսելոնայի բնակիչներին։ Անցած տարի Burger Week-ին մասնակցել է ավելի քան 5 հազար մարդ։