Դուք որոշել եք հանրությանը տեղեկացնել, որ սիրում եք միմյանց և որոշել եք ողջ կյանքը միասին անցկացնել, բայց չեք ցանկանում ձեր հարաբերությունները օրինականացնել ձեր երկրի տարածքում: Այդ ժամանակ ամենաճիշտ ժամանակն է մտածել այդ մասին, որպեսզի բաղձալի «այո»-ն ասեք էկզոտիկ Կարիբյան կղզիներում`ծովահենային դրոշի ներքո Դոմինիկյան հանրապետությունում, Մեքսիկական ռիվեյրայում ռոմանտիկ երաժշտության ներքո, ռաստաֆարի ոճով Յամայկայում կամ Կուբայում՝ շքեղ Chevrolet El Camino ծերանոցում:
Դուք դեմ չեք լինի, եթե ձեր կյանքի ամենատոնական օրը անցնի Ջազի հնչյունների ներքո, այդ ժամանակ դուք երբեք ձեզ չեք հարցնի, թե կա արդյոք կյանք հարսանիքից հետո: Չէ որ դա սովորական արարողակարգ չէ, այլ ամենաիսկական արվեստ, որ մեկ ժամում դառնում է երջանկություն: Բայց եթե դուք համաձայն եք պարզ արարողակարգի, այդ ժամանակ ձեզ պետք է արարողակարգային ընկերության ծառայություններ, որոնք կօգնեն ձեզ պահպանել ձեր սերը:
Հարսանեկան ճանապարհորդության ամրագրման պայմանները
Պաշտոնական հարսանեկան արարողություն.
▪ բնակություն հյուրանոցում 7 գիշերից ոչ քիչ
▪ արարողությունը կանցկացվի ոչ շուտ, քան զույգի հյուրանոց հասնելուց անմիջապես 3 օր հետո
▪ արարողությունը ամրագրվում է առնվազն 60 օրվա ընթացքում
▪ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են 45-ից 60 օրերի ընթացքում (կախված հյուրանոցի ընտրությունից)
▪ պաշտոնական արարողության անցկացման դեպքում պետք է վճարվի վարչական վճար 500 դոլարի չափով
Խորհրդանշական հարսանեկան արարողություն՝
▪ բնակություն հյուրանոցում 7 գիշերից ոչ քիչ
▪ արարողությունը կանցկացվի ոչ շուտ, քան զույգի հյուրանոց հասնելուց անմիջապես 3 օր հետո
▪ արարողությունը ամրագրվում է առնվազն 30 օրվա ընթացքում
Կարծիք կա, որ ամուսնությունները գրանցվում են երկնքում: Սակայն պարտադիր չէ փաստաթղթերը տալ երկնային գրասենյակ, որպեսզի զարմանալի հարսանիք կազմակերպեն, քանի որ դրախտ կարող եք գտնել նաև մեղսավոր երրորդ մոլորակում: Այստեղ դուք միայն մտածում եք, իսկ շուրջ բոլորը արդեն իրականացնում են ձեր երազանքները:
Հարսանիք Դոմինիկյան Հանրապետությունում
Դոմինիկյան Հանրապետությունը հանգիստ կարող ենք անվանել հարսանեկան ուղղություն: Այս երկիրը իդեալական է դրա համար, որպեսզի միացնեն երկու սիրող սրտերին. շատ հյուրանոցներ առաջարկում են հատուկ հարսանեկան փաթեթներ, ներառյալ՝ նախաճաշը մնալու հետ, զվարճանքներ և հարսանեկան արարողակարգ, ինչպես նաև՝ շատ այլ բաներ:
Փաստոթղթերի փաթեթը
Պաշտոնական հարսանեկան արարողություն՝
▪ Ամուսնաական զույգերի և ուղեկցող վկաների վավերական անձնագրեր
▪ Ամուսինների ծննդյան վկայականները և ստորագրությունների իսկությունը հաստատող փաստաթուղթ
▪ Ամուսնալուծությունների վկայականի բնօրինակը և պատճենը (եթե նման բան կա) և ստորագրությունների իսկությունը հաստատող փաստաթուղթ
▪ Նախկին ամուսնու կամ կնոջ մահվան վկայականը (եթե նման բան կա) և ստորագրությունների իսկությունը հաստատող փաստաթուղթ
▪ Ազգանունը փոխելու վերաբերյալ վկայական (եթե նման բան կա) և ստորագրությունների իսկությունը հաստատող փաստաթուղթ
▪ Ընտանեկան դրության մասին տեղեկանք (չափանիշներով հաստատված գրավոր ցուցմունք)
Խորհրդանշական հարսանեկան արարողություն՝
▪ Վավերական անձնագրեր
▪ Լրացված հարցաթերթիկներ
Դոմինիկյան Հանրապետությունում հարսանեկան արարողությունը արժե՝ սկսած 800 դոլարից:
Հարսանիք Մեքսիկայում
Մեքսիկայում խորհրդանշական հարսանեկան արարողությունը այն ամենն է , ինչ գիտեք այս հրաշալի երկրի մասին և անգամ ավելին: Տեկիլայի գետեր, փշոտ կակտուսներ, բայց ինչպիսի հյուրասեր կակտուսներ, մեքսիկացիներ՝ իրենց ճերմակ ատամներով և անկեղծ ժպիտներով, հին հնդկացիական քաղաքակրթության հոգիներ, ավազե լողափեր և Մեքսիկական ծովածոցի տաք ջրեր:
Մեքսիկայում հարսանեկան արարողությունը արժե՝ սկսած 1460 դոլարից:
Հարսանիք Յամայկայում
Եթե ձեր համար կարևոր է, որ այդ ամենը ուղեկցվի երաժշտությամբ, ապա Յամայկան այն վայրն է, որը ձեզ չի հիասթափեցնի: Եթե ցանկանում եք ամուսնանալ ձեր սիրելիի հետ այն ժամանակ, երբ Հայաստանում անտանելի ցրտեր են, այդ ժամանակ Յամայկայում ձեզ կդիմավորի արևային ամառը, որտեղ յուրաքանչյուր քայլափոխին հնչում է լեգենդար Բոբ Մառլիի հնչյունները: Գրեթե յուրաքանչյուր հյուրանոցում ձեզ կառաջարկեն ծառայությունների փաթեթ նորապսակների համար և հարսանեկան արարողությունների լայն ընտրանի:
Սովորաբար փաթեթի արժեքի մեջ ներառված է համակարգողի ծառայությունները, նորապսակների ծաղիկները, երաժշտության ուղեկցումը և ընթրիքը ռեստորանում, հարսանեկան տորթը շամպայնով, ամուսնության վկայականը և փոքրիկ նվեր, որը պարտադիր կհիշեցնի, որ Յամայկայի ոճով հարսանիքը դա տրամադրություն է, որտեղ խառնված է արևը:
Յամայկայում հարսանեկան արարողությունը արժե՝ սկսած 900 դոլարից + 10% սպասարկման համար:
Հարսանիք Կուբայում
Կար ժամանակ, որ հնարավոր չէր մտնել Կուբա, իսկ այսօր այստեղ կարող են հեշտությամբ իրականացնել իրենց իսկական հարսանիքը: Իհարկե, եթե դուք դեռևս կարծում եք, թե Կուբան նախկինի պես մնացել է հեղափոխական տրամադրությունների կենտրոն, ապա հրաժարվեք նման կարծրատիպից: Քանի որ Ազատության կղզին այժմ արդեն չի հրաժարվում նոր միտումներից և զբոսաշրջային նորաձևության տենդենցներից:
Հավանայում պսակադրվելու արժեքը՝ սկսած 695 դոլարից: