Վեբ զբոսանք` լեռնագնացության համար

Շվեյցարական WebWandern.ch կայքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր շատ են ցանկանում զբաղվել լեռնագնացությամբ, սակայն ինչ-ինչ պատճառներով դրա ժամանակը չունեն, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը։

«Վեբ զբոսանք»՝ այսպես է կոչվում նորաստեղծ կայքը, որից օգտվելով յուրաքանչյուրը հնարավորություն կունենա համացանցի միջոցով «մոտիկից» տեսնել լեռների ու ձորերի բոլոր մանրամասները` ճանապարհորդելով շվեյցարական ալպերով և ոչ միայն։

Ճանապարհորդական կայքի հիմնադիրները նշել են, որ այն դեռ ծրագրված է 130 կմ տարածության համար՝ շվեյցարական Թուսիս քաղաքից մինչև իտալական Թուրին քաղաքի հատվածը։

Համեմատելով Google Street View ծրագրի հետ, WebWandern-ի հեղինակները նշել են, որ իրենց կայքն անհամեմատ հարմար է համացանցից օգտվողների համար։

Շվեյցարական տուրիստական ընկերություններից մեկի տնօրենի խոսքերով՝ այս կայքը կնպաստի Շվեյցարիայում զբոսաշրջության զարգացմանը։ / Թերթ.am

You might also like