Web in Tourism — դասընթաց հյուրանոցային և տուր ընկերությունների մասնագետների համար

Web in Tourism. Հյուրանոցների և տուրիստական ընկերությունների Էլեկտրոնային մարքետինգ — նորագույն գործիքներ և տենդենցներ

Web in Tourism. Հյուրանոցների և տուրիստական ընկերությունների Էլեկտրոնային մարքետինգ — նորագույն գործիքներ և տենդենցներ

«REGENT» Տուրիզմի Ուսուցման Կենտրոնը «Նեոմեդիա» ընկերության հետ համատեղ կազմակերպում են 1-օրյա էլեկտրոնային մարքետինգի մաստեր-կլաս hյուրանոցային բիզնեսում և Տուրիզմի ոլորտում ներգրավված մասնագետների համար, ովքեր պատասխանատու են ընկերության վաճառքների, մարքեթինգի, ծառայությունների իրացման և հյուրեր/հաճախորդներ ներգրավելու համար։

Դասընթացի մասնակիցները կանցնեն ամփոփ-գործնական կուրս հետևյալ թեմաներով՝

E-marketing Trends in Travel & Hotel Business 1-day interactive workshop

  • Սոցիալական մեդիա առաջխաղացման նորագույն ոչ ստանդարտ եղանակներ և գործիքներ — Ինչպես օգտագործել սոցիալական ցանցերը՝ տուրիստական բիզնեսն ու հյուրանոցը առավել արդյունավետ ներկայացնելու և հաճախորդների հետ կապ պահպանելու համար
  • Որոնման համակարգերում առաջխաղացման (SEO) տենդենցներ — Որոնման համակարգերից առավելագույն արդյունք, որոնման համակարգերի վերջին փոփոխություններն ու կայքի անհրաժեշտ ադապտացիաները՝ Google-ում բարձր դիրքեր ունենալու համար
  • Արդյունավետ PPC գովազդ և գործընկերային հարթակների միջոցով նոր հաճախորդների ներգրավում — Pay Per Click գովազդի առավելություններն ու թերությունները։ Գործընկերային հարթակների հետ համագործակցություն և հաճախորդների ավելացում
  • Booking.com հարթակում հյուրանոցի դիրքերի բարձրացման հիմնական եղանակներ — Ինչպես բարձրացնել հյուրանոցի դիրքը Booking.com հարթակում, ընդհանուր տեղեկություններ
  • Tripadvisor հարթակի դերը հյուրանոցի և տուրիստական ընկերության գործունեության մեջ

Դասընթացի մեկնարկը՝ ս/թ․ ապրիլի 8-ին, ժամը 12։00։
Տևողությունը 4 ժամ (սուրճի ընդմիջումով)


Դասընթացը վարում է «Նեոմեդիա» ընկերության հիմնադիր, SEO-խորհրդատու Վարդան Պապիկյանը, ով հանդիսանում է Travelnews.am, airtickets.am և այլ օնլայն տուրիստական նախագծերի հեղինակը և սեփականատերը։

Դասընթացի մասնակցության արժեքը՝ 14 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և սուրճի ընդմիջումը)։
Միևնույն ընկերությունից երկրորդ մասնակցի համար սահմանված է՝ 9000 ՀՀ դրամ։

Մասնակիցներին կտրվի դասընթացի մասնակցության Հավաստագիր։

Գրանցում դասընթացին

Մասնակիցների գրանցման հասցեն՝ https://goo.gl/oWVcqf

Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ միջոցներով՝
055 555․001 info@regent.am

You might also like