Մենք արդեն 1 320 000 000 ենք․ զբոսաշրջիկների թիվն աշխարհում ռեկորդ է գրանցել

Զբոսաշրջային հոսքն աշխարհում աճել է 7%-ով։

Արտերկիր զբոսաշրջային այց  2017 թվականին իրականացրել է ավելի քան  1,3 միլիարդ մարդ։ Այդ արդյունքը ամենաբարձրն է վերջին յոթը տարում։ Տվյալները ներկայացված են Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության  (UNWTO) հաշվետվությունում, որը հրապարակվել է երկուշաբթի օրը՝ հունվարի 15-ին։

Համաձայն UNWTO-ի վերջին տվյալների՝ միջազգային զբոսաշրջային ուղևորությունների թիվը անցյալ տարի ավելացել է  7%-ով։ Ընդհանուր առմամբ, իրենց պետության սահմաններից դուրս է մեկնել 1,32 միլիարդ մարդ։ Այդ արդյունքը ամենաբարձրն է 2010 թվականից հետո։

Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպություն

Եվրոպա է այցելել 671 միլիոն օտարերկրացի, ինչը 8%-ով ավելի է մեկ տարի առաջվա ցուցանիշից։ Ամենից շատ հյուրեր ունեցել են հարավում և Միջերկրածովյան երկներում։ Զբոսաշրջային հոսքը Խորվաթիա, Հունաստան, Մոնտենեգրո և Կիպրոս աճել է 13%-ով, Սկանդինավիայի երկրներ՝  5%-ով։

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան  2017 թվականին այցելել է  324 միլիոն զբոսաշրջիկ։ Զբոսաշրջահոսքի ամենազգալի աճը նկատվել է Հարավային Ասիայի երկրներում (10%)՝ Մալդիվներում, Հնդկաստանում և այլուր։

Շուրջ  207 միլիոն հյուր անցյալ տարի ընդունել են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները։ Շատ ամերիկյան ուղղություններ գրանցել են օտարերկրյա զբոսաշրջիկների թվի աճ, այդ թվում՝ Կարիբյան ավազանում՝   4%-ով։

Զբոսաշրջիկներ

Աֆրիկա այցելել է  62 միլիոն միջազգային զբոսաշրջիկ։ Մերձավոր Արևելքում ևս աճել է մինչև 58 միլիոն, ինչը  5 %-ով ավել է անցյալ տարվա ցուցանիշից։

Ինչպես նշում են Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության փորձագետները՝  2017 թվականը տուրիզմի առումով առանձնացել է կայուն աճով դեպի շատ ուղղություններ, որոնք նախորդ տարիներին զրկվել էին զբոսաշրջիկներից տարբեր պատճառներով։ Ակնկալվում է, որ միջազգային տուրիզմի աճի համար ներկայիս ուժեղ խթանը կշարունակվի 2018 թվականին ևս։

You might also like