Մոմե արձանների թանգարանը կհավերժացնի Քիմ Քարդաշյանին՝ սելֆի անելիս

Լոնդոնյան Մադամ Տյուսոյի թանգարանում կհայտնվի ազգությամբ հայ ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մոմե արձանը՝ սելֆի անելիս։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ հղում անելով  Time-ին։

Ինչպես գրում է պարբերականը՝ նրա ձեռքում կտեղադրվի խելախոս, որի օգնությամբ այցելուները կարող են սելֆի-լուսանկար անել Քարդաշյանի քանդակի հետ։ Կկարողանա, արդյոք, սելֆիի հեղինակը նույն պահին տեղադրել լուսանկարը սոցիալական ցանցերում, թե ոչ, Time-ը չի հստակեցնում։

Kim Kardashian

«Երբ մենք դիրք էինք մտածում Քիմի արձանի համար, միանգամից պարզ դարձավ, որ նա պետք է սելֆի անի»,-պատմել է թանգարանի տնօրեն Էդվարդ Ֆուլլերը։

Մոմե Քարդաշյանի հետևում հայտնված ֆոնը մշտապես կփոփոխվի, քանի որ հայտնի է, որ սելֆիի սիրահար հեռուստադիվան ճիշտ է համաորում նույն ֆոնին կատարել առավելագույնը երեք ինքնանկար։

Քանդակը թանգարանում կհայտնվի հուլիսին (հստակ ամսաթիվը հայտնի չէ)։

kim_kardashian_wax_figure_0003_wenn5507929

34-ամյա Քիմ Քարդաշյանը ճանաչում է ձեռք բերել «Քարդաշյան ընտանիք» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուից հետո, որի պրեմիերան տեղի է ունեցել  2007 թվականին ամերիկյան Е! հեռուստաալիքով։ 2014 թվականին Քիմն ամուսնացել է հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ։

You might also like