Չեխական Հրանիցե քաղաքում (Hranice, Օլոմոուցայից 35 կիլոմետր արևելք) հյուրերին առաջարկում են ջրային թերապիաներ, որոնք բուժում են ալերգիան: Դրանք անցկացվում են քաղաքային ջրաշխարհում: Այդ թերապիաների համար նախատեսված ջուրը ստանում են սլովակիական Պոդգայսկա առողջարանում (Termálne kúpalisko Podhájska, Բրատիսլավայից 90 կմ արևելք) ջրհորի խորքից և իր տեսակով նման է Մեռյալ ծովի ջրին: Ջրային թերապիան տևում է 15 րոպե և անցկացվում է հատուկ առանձնասենյակներում, որտեղ ջուրը անմիջապես լցվում է հաճախորդի վրա: Թերապիան խորհուրդ է տրվում անցկացնել իմունիտետի նվազման, ալերգիայի և մաշկային հիվանդությունների դեպքում: