Իսպանիայում բացվել է ջրաշխարհ շների համար

Իսպանական Լա-Ռոկա-դել-Վալես փոքրիկ քաղաքում՝ Բարսելոնից ընդամենը կես ժամ հեռավորության վրա, բացվել է աշխարհում առաջին ջրաշխարհը շների համար: Canino Can Jane անվանումով առողջարանը չորքոտանի հյուրերին առաջարկում է բլրակներով լողավազան, տարբեր մակարդակի «աստղային» հյուրանոցային համարներ և անգամ շների համար ՍՊԱ սրահ:

Canino Can Jane

Ջրաշխարում ստեղծվել են  բոլոր պայմանները, որպեսզի կենդանիները չձանձրանան. կենդանիների համար լողավազանում պատրաստել են տարբեր խաղեր փչովի ներքնակներով, գնդակներով և այլ խաղալիքներով: Մեկ օրվա մուտքի տոմսի արժեքը կազմում է 15-ից 45 եվր՝  կախված ընտրած ծառայությունից: Եթե տերերը ցանկանում են իրենց շանը թողնել հյուրանոցային համարում մեկ գիշերով, ապա պետք է հավելյալ վճարեն:

Canino Can Jane

Համարի մինիմալ արժեքը կազմում  է 25 եվրո: Շների առողջարանը բաց է երկուշաբթիից ուրբաթ օրերին ժամը 9:00-ից մինչև 13:00-ն և 16:00-ից մինչև 19:30-ն: Հանգստյան և տոն օրերին՝ 9:00-ից մինչև  13:00-ն: Հարմարավետության համար առողջարանի սեփականատերերը իրականացնում են կենդանիների փոխադրում առողջարան և հակառակը: 

You might also like