Մինչև ինքնաթիռում մեկ գավաթ սուրճ կամ թեյ ըմպելը արժե մտածել, թե ինչ ջուր է օգտագործվում այդ ըմպելիքները պատրաստելու համար: Շրջակա միջավայրի պաշտպանության ամերիկյան գործակալությունը հայտարարել է, որ գրեթե ամեն տասներորդ ինքնաթիռում (12%) ջուրը վարակված է աղիքային բացիլով: Ստուգմանը մասնակցել է 300 ինքնաթիռ: 2004 թվականի հետ համեմատած, երբ կատարվել է նման սոտուգում, արդյունքը բարելավվել է ընդամենը 3%-ով. այն ժամանակ ստուգված ինքնաթիռների 15%-ի ջրի տարրաներում հայտնաբերվել են մանրէներ, որոնք առաջացնում են աղիքային վարակներ. գրում է news.com.au-ն: