Լոս Անջելեսի ավանդական սոմելյեն արդեն մրցակից ունի` խմելու ջրի փորձագետ: Ray’s and Stark տեղական բարի գործադիր տնօրեն և «ջրի սոմելյե» Մարտին Ռիզը կազմել է հատուկ «քարտեզ», որի մեջ մտել են աշխարհի տասը երկրների 20 տեսակ հանքային ջրերը:
Այն մատուցվում է ճաշին գինու ցանկի և ճաշացանկի հետ: Քարտեզի յուրաքանչյուր էջ պարունակում է մանրամասն նկարագրություն, այդ թվում` մանրամասներ ջրի համի և դրա պարունակած հանքանյութերի մասին, որոնք, ըստ Ռիզի, ազդում են ըմպելիքի համի վրա. հայտնում է MSNBC-ն: Ջրի ամենաթանկ շիշը հաստատությունում արժի $20 դոլար. այն բարին առաքում է Կանադայի Berg ապրանքանիշը:
Ջրային բարերը շուտով կարող են ճանաչում ձեռք բերել: 2012 թվականին դրանցից մեկը բացվել է Նյու Յորքում: Բացի այդ, վերջերս հայտնվել են բազմաթիվ կայքեր և գրքեր` նվիրված սննդի և ջրի համատեղելիությանը: Բայց Ray’s and Stark-ը դեռևս մնում է միակ հաստատությունը, որն ունի ամբողջական ջրային քարտեզ: