Ամեն տարի Կիպրոսում անցկացվում է «Կատակլիզմոս» ջրի փառատոնը (Κατακλυσμός): Սա յուրահատուկ փառատոն է, որի նմանը որևէ այլ երկրում չկա: Այս տոնի մասին հիշատակում կա դեռևս Հին Կտակարանում, իսկ դրա մտահաղացումը կապված է Մեծ ջրհեղեղի և Երկրի վրա կյանքի վերածնունդով:
Փառատոնի ամսաթիվը կապված է Զատիկի օրացույցի հետ. «Կատակլիզմոս»-ը տեղի կունենա Զատիկից 50 օր հետո միայն (2012 թվականին հունիսի 4-ին): Այդ օրը Լիմասոլում, Լառնակայում, Պաֆոսում, Այա-Նապայում, Պրոտարասում և շատ այլ քաղաքներում տոնական միջոցառումներ են իրականացվելու: Դա շատ լավ հնարավորություն կընձեռնի ծանոթանալ Կիպրոսի ժողովրդական ավանդույթների հետ: Փառատոնը կսկսվի ջրի երկրպագությամբ, որի ավարտից հետո քահանան խաչը նետում է ջուրը և ամենարագ լողալ իմացողը պետք է այն ետ վերադարձնի: Հաղթողը կստանա օրհնություն և մրցանակ:
Ավանդաբար այդ օրերին կիպրոսցիները միմյանց ջրում են, որպեսզի այդ ձևով մաքրեն իրենց հոգիները և մարմինները: Ինչպես նաև տոնի ընթացքում կանցկացվի զանազան խաղեր, լողի մրցույթներ և ծովային թիավարություններ. յուրաքանչյուր քաղաք ունի իր հագեցած ծրագիրը: