Վաշինգտոնում կանցկացվի սակուրայի փառատոն

Արդեն մոտ ութանասուն տարի շարունակ Վաշինգտոնի բնակիչները և հյուրերը նշում են Գարնան ազգային փառատոնը` ծաղկած սակուրաների ներքո: Այս տարի փառատոնը կանցկացվի մարտի 20-ից մինչև ապրիլի 14-ը ընկած ժամանակահատվածում: Դա ճապոնական մշակույթի խոշորագույն տոնն է, որը անցկացվում է ԱՄՆ-ում:

Washington dc cherry blossom

Աշխարհի տարբեր վայրերից հազարավոր մարդիկ են այցելում, որպեսզի տեսնեն ծաղկած ծառերը: Rata-News-ը տեղեկացնում է, որ այս տոնը դուր է գալիս նաև ռուս զբոսաշրջիկներին: Քաղաքի իշխանությունների կանխատեսումների համաձայն` այս տարի մոտավորապես 1.2 միլիոն այցելու կունենան: Այդ օրերին կանցկացվեն զանազան միջոցառումներ. ճապոնական ֆիլմերի ցուցադրություն, սուշիի պատրաստման խոհարարական մրցույթ, հնարավոր է այցելել թեյարան, պատվիրել բալով ուտեստներ, նավակով շրջել Պոտոմակ գետով:

Sushi festival

Ապրիլի 13-ին տեղի կունենա մեծ շքերթ. հայտնում Epochtimes.ru-ն: Տոնը կավարտվի հսկայական հրավառությամբ: Տոկիոյի քաղաքապետ Յուկիո Օզակին 1912 թվականին Վաշինգտոնին է նվիրել 3 հազար բալենիների տնկիներ, իսկ այժմ նրանք 4 հազարն են: Տոնի գագաթնակետը այս տարվա գարնանը կլինի մարտի 26-30-ը ընկած ժամանակահատվածը, երբ այդ ընթացքում ծաղկած կլինեն ծառերի մոտ 70 %-ը:

You might also like