Բոլոր ցանկացողները այսուհետ կարող են զբոսնել Դուբայում

Շուտով յուրաքանչյուր ոք, ով մուտք ունի դեպի համացանց, կարող է վիրտուալ ճանապարհորդություն կատարել Դուբայում և տեսնել այն հետիոտնի աչքերով: Փետրվարի 12-ին Google ընկերությունը հայտարարել է, որ սկսում է նկարահանումներ իրականացնել Դուբայի փողոցներում: Այս պահին փողոցների պանորամային տեսքը հասանելի է աշխարհի 48  երկրների 3000 քաղաքների համար:

 Google Earth

Դուբայը կդառնա առաջին արաբական քաղաքը, որտեղ կարելի կլինի վիրտուալ ճանապարհորդություն կատարել Google Maps ( Google քարտեզներ) և  Google Earth (Google Երկիր մոլորակ) ծրագրերով: Փողոցները լուսանկարվում են ավտոմեքենայի վրա ամրացված տեսախցիկով: Այդ մեքենան արդեն անցել է 6 միլիոն մղոն աշխարհի տարբեր քաղաքներում:

Dubai

Բացառված չէ, որ Դուբայում նարահանումներ կանցկացվեն նաև ամենահայտնի  առևտրի կենտրոնների ներսում: Ներկայումս հասանելի է Burj Khalifa երկնաքերի շրջանաձև պանորամային պատկերը: Դուբայի հիմնական փողոցների և թաղամասների պատկերների տեղադրման  ժամկետը դեռևս հայտնի չէ:

You might also like