Իսպանական մայրաքաղաքի բուսաբանական այգին առաջարկում է իր այցելուներին նոր երթուղի՝ նվիրված Միգել դե Սերվանտեսի «Հնարամիտ հիդալգո դոն Կիխոտ Լամանչեցի» հայտնի վեպին։ Երթուղին նվիրված է ստեղծագործության 2 մասի հրատարակման 400-ամյա հոբելյանին։
Տեսարժան էքսկուրսիան հնարավորություն կտա այցելուներին հիանալ նույնպիսի լանդշաֆտներով, որոնք իրենց ժամանակին շրջապատել են խիզախ ասպետին և նրա զինակիր Սանչո Պանսային։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է զբոսնել փշակաղնիների, բարդիների և ուռենիների արահետով։ Երթուղին նաև ներառում է նոճիները, ձիթենիները, դդումները, հատապտուղային ծառերը և իսպանական բուսական աշխարհի այլ տեսակներ։ Դոն Կիխոտի երկրպագուների համար թողարկվել է նաև պարտադիր այցելվող վայրերով և վեպից մեջբերումներով հատուկ քարտեզ։