Սթոքհոլմում զբոսաշրջիկներին առաջարկում են զբոսնել տանիքում և իրենց զգալ մանկության ամենասիրելի` Աստրիդ Լինդգրենի «Փոքրիկը և Կարլսոնը» գրքի հերոսների պես: Տանիքով զբոսանքը թույլ է տալիս տեսնել Շվեդիայի մայրաքաղաքը բոլորովին այլ ռակուրսից:
Էքսկուսիայի երթուղին, որը կազմակերպել է Upplev Mer ընկերությունը, սկսվում է հին խորհրդարանի տանիքից. գրում է nilsenclub.ru-ն: Էքսկուսիայի մասնակիցների համար ապահովված են ոչ միայն ադրենալինի բարձր մակարդակը և քաղաքի լավագույն պանորամաները, այլև մասնագետ գիդի անգլերենով շատ հետաքրքիր պատմությունը:
Էքսկուրսիայի տևողությունը 80 րոպե է, մասնակցության գինը` 525 կրոն (58 եվրո): Մինչև էքսկուսիայի մեկնարկը զբոսաշրջիկներին ամրացնում են հատուկ տեխնիկա և մանրամասն ներկայացնում անվտանգության կանոնները: