Նույնիսկ ամենասովորական զբոսանքներն այգում կարող են փոխարինել հակադեպրեսանտներին: Այս մասին պնդում են հյուսիսամերիկյան գիտնականները:
Հետազոտության արդյունքում հոգեբան-մասնագետները պարզել են, որ բնության մեջ զբոսանքները դեպրեսիայով տառապողների մոտ 16 %-ով ուժեղացրել են հիշողությունը և ուշադրությունը: Իսկ քաղաքային միջավայրում զբոսանքները նման ազդեցություն չեն թողնում:
Ինչ վերաբերում է տրամադրությանը, ապա երկու տիպի զբոսանքներն էլ բարձրացնում են տրամադրությունը: Դա նշանակում է, որ մեխանիզմները, որոնք պատասխանատու են տրամադրության և իմացական կարողությունների համար, իրար հետ կապ չունեն:
Փորձագետներն այն եզրակացության են եկել, որ ավանդական թերապիան պետք է լրացնել բնության գրկում զբոսանքներով: Դա կարելի է բացատրել նրանով, որ բնության գրկում մարդ իրեն ավելի լավ է զգում, այնպես կարծես, թե նրան չեն տանջում արտաքին գրգռիչները, որոնք անընդհատ ազդում են հիշողության և ուշադրության վրա:
Այս ամենը նշանակում է, որ ուղեղը կարող է հանգստանալ և ընկղմվել իմացական կարողությունները վերականգնելու գործընթացի մեջ: / 1in.am Զբոսնեք ավելի շատ, թեթևացրեք Ձեր ուղեղը, մարդիկ: