Vuitton Tour

Ոչինչ այնքան շատ չի նպաստում ապրանքի վաճառքների խթանմանը, քան դրանց ընկերությունների սոցիալապես պատասխանատու ու ներգրավված լինելը:

Louis Vuitton-ի տենչը դեպի ճանապարհորդություններ սկսեց անցյալ տարվանից, երբ ընկերությունը որոշեց շեղվել ֆեշն ինդուստրիայի համար սովորական դարձած խթանման արշավների տեսակներից և այն փաթեթավորել ավելի գլոբալ գաղափարներով:

Գեղեցկության ու դրա մասը դառնալու ցանկության վրա խաղալու փոխարեն ընկերությունը ներգրավեց իր արշավներում գլոբալ խնդիրներով զբաղվող ու հետաքրքրվող աստղերին: «Ճանապարհորդություն, որը փոխեց կյանքիդ ընթացքը» խորագրով արշավում ներգրավվել էր Անջելինա Ջոլին ու հայտնի ֆեշն լուսանկարին Էնն Լեյբովիթզը:

Հետագայում կազմակերպվեցին նաև այլ բրենդային ճանապարհորդություններ, որոնց մասնակցեցին այլ հայտնի աստղեր` U2 խմբի վոկալիստ Բոնոն և իր կինը:

Վերջերս էլ մեկնարկեց LV-ի նոր գովազդային հոլովակը, որը կրկին առնչվում է ճանապարհորդությունների հետ: Այս անգամ ճանապարհորդող օբյեկտն է պայուսակի զարդերից մեկը: Այս գովազդային հոլովակն արվել է բավականին անսովոր LV-ի և ֆեշն գովազդների համար ձևով: Այստեղ չկան մոդելներ, վայրի կենդանիներ և ստուդիոն միջավայր: Հոլովակն ամբողջությամբ անիմացիոն է և շատ է հիշեցնում երաժշտական հոլովակ, քանի որ ժամանակային առումով (2:40) ավելի երկար է, քան այլ նմանատիպ գովազդները:

Իհարկե վերջում պարզ է դառնում, որ սա գովազդային հոլովակ է,քանի որ հայտնվում է անիմացիոն Louis Vuitton պայուսակն ու «փչացնում» ամեն ինչ:

Անիմացիայի ռեժիսորն է Քրիստիան Բորստապը: Հոլովակում օգտագործվել է The Do խմբի Too Insistent երգը:

Louis Vuitton presents “The Great Journey of Little Bagcharms”

Աղբյուրը՝ Emporium.am – Գովազդ և մարքետինգ

You might also like