Ամերիկյան բլրակներով՝ Ռուսաստանի միակ ռեստորանը կբացվի հունիսի 1-ին Սոչիում։ Նրա գլխավոր ատրակցիոնը կդառնա ուտեստների անսովոր մատուցումը․ սեղաններին առկա ինտերակտիվ էկրաններով պատվիրված ուտեստները կմատուցվեն հյուրերին անմիջապես խոհանոցից բլրակների համակարգով։ Այդպիսով, ոչ միայն մատուցողների կարիք չի զգացվում, այլև՝ ուտեստների մատուցումը վերածվում է յուրօրինակ շոուի, որը հատկապես դուր կգա երեխաներին։
Միաժամանակ ռեստորան կարող է այցելել 168 մարդ։ Նրանց կառաջարկեն տեղ զբաղեցնել 14 մեծ կլոր սեղանների շուրջ, ոոնցից յուրաքանչյուրի վրա ավարտվում է ամերիկյան բլրակներից մեկը։ 10 մետր բարձրության վրա գտնվող խոհանոցից դուրս եկած ուտեստը մի քանի պտույտ է կատարում և հայտնվում պատվիրատուի սեղանին։
Նախագծի կազմակերպիչները նշում են, որ նման ռեստորաններ այսօր կան Եվրոպայի մի քանի երկրներում, ինչպես նաև՝ Քուվեյթում, Հնդկաստանում և ԱՄԷ-ում։