Ճապոնիայում միայնակ ընթրող այցելուների համար մտածել են մեծ Մումի տրոլլ փափուկ խաղալիքի տեսքով ընկերակցություն անել, որպեսզի ձանձրալի չլինի ժամանակ անցկացնել: Համապատասխան նորարարությունը որոշվել է իրականացնել թեմատիկ Moomin Cafe սրճարանների ցանցում. հայտնում է RocketNews24 ինտերնետ պորտալը: Moomin Cafe ցանցի մատուցողները հետաքրքրվում են հաճախորդներից, որոնք գալիս են ճաշելու առանց ընկերակցության, թե կարող են նրանց մոտ նստեցնել ոմն մեկին:
Դրական պատասխանի դեպքում սեղանիկի մոտ կնստեցնեն տիկնիկներից մեկին: Խաղալիքները, որոնք նախատեսված են կրճատել մենակությունը ճաշի ընթացքում, ներկայացնում են ոչ միայն մումի-տրոլ ընտանիքը, այլև հայտնի ֆին գրող Տուվե Յանսոնի հեքիաթների այլ հայտնի հերոսներին: Moomin Cafe-ում կան մեծ Մումի տրոլ, Սնուսմումրիկա, Ֆրեկեն Սնորկ, Սնիֆ տիկնիկներ: Ինտերիերը և ուտեստները նույնպես գրքի և մուլտֆիլմի մոտիվներով կլինեն: Moomin Cafe-ն մի ամբողջ հաստատությունների ցանց է, որը հայտնի է Ճապոնիայում:
Հեքիաթների սիրահարների հանդեպ յուրահատուկ սերը Ճապոնիայում սկսվել է դեռ 20 տարի առաջվանից՝ Fuji TV հեռուստատեսությամբ մումի տրոլների մասին պատմող մուլտֆիլմի ցուցադրությունից հետո: Երկրում կա ոչ միայն մումի սրճարան, այլև մումի այգի: Նման հաստատություններ աշխատում են ոչ միայն Ճապոնիայում, այլև աշխարհի այլ երկրներում: Օրինակ, մումի տրոլներով սրճարան կա Ֆինլանդիայում և Ռուսաստանում (Մոսկվայում գործում է հաստատություն, որի ինտերիերը և ուտեստները վերցված են մումի տրոլների հեքիաթից, բայց փափուկ ընկերակցող այնտեղ չկա):