Չեխիայի Պլզեն քաղաքի կենտրոնում բացվել է Perfect World սրճարանը, որտեղ այցելուները վճարում են խորտիկների, աղանդերի, գինու և այլ ըմպելիքների համար այնքան, որքան իրենք են ճիշտ համարում: Հաստատությունը գտնվում է Pražská 3, 30100 հասցեում:
Սեփականատերերը վստահ են, որ ինքնասպասարկման սկզբունքով գործող սրճարանը կես տարուց կդառնա շահութաբեր: Ստացված շահույթը նախատեսվում է հատկացնել բարեգործությանը. հայտնում է Ilovecz.ru-ն:
Սրճարանում նաև ամեն օր կազմակերպվում են տարբեր ծրագրեր. օտար լեզուների տիրապետող մարդկանց հետ շփում, սեղանի խաղերի մրցաշարներ, կինոցուցադրություններ և այլն: Միջոցառումները նախատեսված են տարբեր տարիքի այցելուների համար: Perfect World-ի առավելագույն տարողունակությունը երկու տասնյակ մարդ է :