British Airways ավիաընկերության շվեդուհի փորձառու օդաչուն, ով եղել է տասնյակ երկրներում, հայտնի է դարձել Instagram-ում՝ շնորհիվ աշխարհի տարբեր անկյուններում արված իր լուսանկարների։ 40-ամյա Սուզաննա Սունդբերգի (Susanna Sundberg) պատմությունը ներկայացրել է Daily Mail թերթը․ գրում է Lenta-ն։
Գոտեբորգ քաղաքի բնակչուհու Instagram-յան հաշիվն ունի մոտ 63 հազար բաժանորդ։ Համացանցում տեղադրված լուսանկարներում Սունդբերգը պատկերված է Կուբայի լողափերից մեկում յոգայով զբաղվելիս, Պրովանսում շամպայն խմելիս (Ֆրանսիա), Իսլանդիայում ձիավարելիս կամ Իտալիայում ժառյամագլցելիս։
Շվեդուհու էջում մի շարք լուսանկարներ էլ նվիրված են նրա մասնագիտական գործունեությանը։ Ընդ որում՝ կինը նշում է, որ երբեք սելֆի չի անում օդաչուի խցիկում թռիչքի ժամանակ, քանի որ անվտանգությունն ամեն ինչից վեր է։
Սունդբերգն աշխատում է կոմերցիոն ավիացիայում վերջին 10 տարիներին։ Նա հասցրել է լինել ավելի քան 50 պետությունում։ Ներկայումս կինն ապրում է Բելգիայի արևմուտքում իր ընկերոջ հետ։