2017թ. ապրիլից Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են մեկնել Եվրոպական երկրներ` Շենգենյան գոտու սահմաններում, այս մասին հայտարարել է Վրաստանի գծով Եվրախորհրդարանի զեկուցող Անդրես Մամիկինսը:
Ինչպես հայտնում է Բրյուսելում Վրաստանի հանրային հեռարձակման թղթակիցը, զեկուցողը հայտարարել է, որ Եվրախորհրդարանն ամենայն հավանականությամբ այս տարվա հունվարին կողմ կքվեարկի Վրաստանի քաղաքացիների մուտքի վիզայի չեղարկման համար:
Հայտնի է նաև, ո Եվրամիության տպագիր տեղեկագրքում Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին կհրապարակվի մինչև 2017 ապրիլի 15-ը:
Աղբյուրը` espny.ge