Passport Index-ի վարկանշային աղյուսակի համաձայն՝ հայկական անձնագիրը 137-րդ տեղում է 2017 թվականին աշխարհի ամենահզոր անձնագրերի ցանկում:
ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են մուտք գործել աշխարհի 59 երկիր:
Աշխարհի ամենահզոր անձնագիրն այս տարի ոչ եվրոպական է և ոչ էլ ամերիկյան. այս անգամ վարկանշային աղյուսակը գլխավորում է Սինգապուրը: Երկրի քաղաքացիները կարող են առանց վիզայի 153 երկիր մուտք գործել:
Ամենահզոր անձնագրերի տասնյակում են ընդգրված նաև Գերմանիան, Շվեդիան, Հարավային Կորեան, Դանիան, Ֆինլանդիան, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Նորվեգիան:
Ռուսաստանը 83-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 124-րդ, Վրաստանը՝ 89-րդ, այս մասին գրում է PanArmenian.net-ը
Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի երկրների ցանկը հետևյալն է՝
▪ Ալբանիա
▪ Անտիգուա և Բարբուդա
▪ Արգենտինա
▪ Բահամյան Կղզիներ
▪ Բարբադոս
▪ Բելառուս
▪ Բրազիլիա
▪ Էկվադոր
▪ Վրաստան
▪ Հայիթի
▪ Ինդոնեզիա
▪ Իրան
▪ Ղազախստան
▪ Ղրղզստան
▪ Մակաո
▪ Մալայզիա
▪ Միկրոնեզիա
▪ Մոլդովա
▪ Մոնտենեգրո (ապրիլ-հոկտեմբեր)
▪ Նամիբիա
▪ Պաղեստին
▪ Պանամա
▪ Ռուսաստան
▪ Սենտ Վինսենտ և Գրենադիններ
▪ Տաջիկստան
▪ Ուկրաինա
▪ Ուրուգվայ
▪ Ուզբեկստան
Երկրներ, որտեղ Հայաստանի քաղաքացիները տեղում/ժամանելիս ստանում են վիզա (Visa on arrival)
▪ Բանգլադեշ
▪ Բոլիվիա
▪ Կամբոջա
▪ Կապե Վերդե
▪ Կոմորներ
▪ Կոտ Դ՛իվուար
▪ Ջիբութի
▪ Դոմինիկա
▪ Գվինեա-Բիսաու
▪ Ճամայկա
▪ Հորդանան
▪ Լաոս
▪ Լիբանան
▪ Մադագասկար
▪ Մալավի
▪ Մավրիտանիա
▪ Մավրիկիոս
▪ Մոզամբիկ
▪ Նեպալ
▪ Պալաու
▪ Սամոա
▪ Սեյշելյան Կղզիներ
▪ Շրի Լանկա
▪ Տանզանիա
▪ Թիմոր-Լեշտի
▪ Տոգո
▪ Թուրքիա
▪ Տուվալու
▪ Ուգանդա
Աղբյուրը՝ Passport Index
Ուշադրություն։ Նշված և այլ երկրներ մեկնելուց առաջ նախապես ճշտեք այդ երկիր այցելության կանոնները՝ և՛ վիզայի վերաբերյալ, և՛ այլ հարցերում։