Վիրտուալ մարզիչը կօգնի Թուրինի օդանավակայանի ուղևորներին

Իտալական Թուրինի միջազգային օդանավակայանում  (Turin-Caselle Airport) հայտնվել է ֆիթնեսի վիրտուալ մարզիչ, որը կօգնի ուղևորներին պատրաստել մարմինը թռիչքին․ կատարել վարժություններ մկանները թուլացնելու համար։

Վերականգնողական ծրագրերով հագեցած համակարգչային ֆիթնես մարզիչը տեղադրված է թռիչքի գոտում։  Կատարելով վարժությունները՝ ուղևորները կարող են նվազեցնել մկանային լարվածությունը, թուլանալ և կարգավորել արյան շրջանառությունն ու շնչառությունը։