Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Էյֆելյան աշտարակ՝ Google Street View-ի նոր նախագիծը

Փարիզի Էյֆելյան աշտարակ այժմ կարելի է այցելել անվճար և առանց տանից դուրս գալու.  Google Street View -ում հայտնվել է նոր վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրը: Google Street View-ի թիմը նկարահանել է ոչ միայն աշտարակի հարկերը, այլև դեպի այն բարձրանալը՝ դարձնելով վիրտուալ այցելությունը ավելի իրական:

Virtual tour of the Eiffel Tower - a new project Google Street View

Երկրորդ և երրորդ մակարդակներից, ինչպես նաև՝ աշտարակի գագաթից բացվում է Փարիզի 360-աստիճանային պանորաման: Նկարահանումները տևել են երկու օր՝  ժամը 6:00-ից 9:00-ն, այսինքն՝ մինչև զբոսաշրջիկների համար աշտարակի բացվելը. գրում է Generation Nouvelles Technologies-ը:

Virtual tour of the Eiffel Tower - a new project Google Street View

Բացի այդ  Google-ի մշակույթի ինստիտուտը  (Google Cultural Institute)Էյֆելյան աշտարակի կառավարման ընկերության հետ համատեղ բացել է օնլայն ցուցահանդես՝ նվիրված աշտարակի կառուցմանը, որտեղ հավաքված են գծագրերը, լուսանկարները և այլ փաստաթղթեր:

You might also like