Virgin Australia ընկերության բորտուղեկցորդների համար գրվել է վարքագծի կանոնագիրք, ըստ որի` «ընկեր/բարեկամ» դիմելաձևը ուղևորներին արգելվում է: «Mateship» տերմինը լայնորեն կիրառվում է Ավստրալիայում ընկերների միջև, ցույց է տալիս հարգանքը մեկը մյուսի նկատմամբ և ունի պատմական արմատներ: Բայց Virgin Australia-ի ղեկավարությունը կարծում է, որ նման դիլեմաձևը բիզնես-դասի ուղևորներին չափազանց ոչ պոշտոնական է:
Ավիաընկերության ադմինիստրացիան բորտուղեկցորդներին խնդրում է էթիկայի, գինու գնահատման, մարմնի լեզվի` ժեստիկուլացիայի, և արտաքին տեսքի դասեր անցնել. հայտնում է The Telegraph-ը: Աշխատակիցներին, ովքեր կանցնեն «բարձրացման» դասընթացները, կթույլատրվի դիմել «mate» (ընկեր), բայց միայն ճանապարհորդող հաճախորդների այն մասին, ում արդեն «ճանաչում են»: Virgin Australia-ի ղեկավար Մարկ Հեսելը (Mark Hassell) նշում է. «Մենք չենք փորձում մարդկանց սահմանափակել: Պարզապես ցանկանում ենք պահպանել Virgin ընկերության ոգին… բայց, միևնույն ժամանակ, հաշվի առնելով գործարար շահերը»:
Ավիաընկերությունը նաև փոխել է օդանավակայանի հանգստի սենյակը, հավաքվել են բիլիարդի սեղանները, բացվել են սնունդով և ընպելիքներով բուֆետներ: