Virgin Atlantic-ը կլինի առաջին բրիտանական ընկերությունը, որտեղ թռիչքի ժամանակ հնարավոր կլինի խոսել հեռախոսով

Virgin Atlantic ավիաընկերությունը դարձել է առաջինը Մեծ Բրիտանիայում, որը թույլ է տալիս ուղևորներին թռիչքի ժամանակ խոսել բջջային հեռախոսով, գրել կարճ հաղորդագրություններ և մուտք գործել համացանց. հայտնում է  The Telegraph-ը: Ծառայությունը հասանելի կլինի ընկերության նոր` Airbus A330  ինքնաթիռում Լոնդոն-Նյու Յորք երթուղու ժամանակ: Տարվա վերջին նախատեսվում է այս ծառայությունը կիրառել ևս  17  ինքնաթիռներում և 10 երթուղիների ժամանակ:

Կապի հասանելիությունը կապահովի AeroMobile ընկերությունը, որը մասամբ պատկանում է Panasonic-ին: Ծառայության համար ուղևորները կվճարեն անպես, ինչպես վճարում են սովորական ռոումինգի համար: Ներկայումս British Airways-ի ուղևորները Լոնդոն-Նյու Յորք թռիչքի ժամանակ կարող են ուղարկել տեքստային հաղորդագրություններ և մուտք գործել համացանց:

 

You might also like