Դիտել զգացմունքային ֆիլմեր և լացել տխուր սցենարական գծի համար` խղճալով ֆիլմի հերոսներին, անհարմար է նույնիսկ հարազատների և ընկերների մոտ: Իսկ ինչ անել, եթե դա պատահում է ինքնաթիռի սրահում:
Այսիպիսի իրավիճակում հայտնվում են շատ ուղևորներ, ովքեր ստիպված են լինում ծածկել գլուխը վերմակով` թաքցնելով արցունքները մյուս ուղևորներից, երբ դիտում են որևէ ռոմանտիկ ֆիլմ:
Որպեսզի ուղևորները անհարմար վիճակում չհայտնվեն, Virgin Atlantic ավիաընկերությունը որոշել է տեղադրել «weep warnings» (նախազգուշացնում ենք` արցունքներ) նշանը զգացմունքային ֆիլմերի վրա, որոնք դիտում են թռիչքի ժամանակ: Այդ միջոցով ուղևորները նախորոք կիմանան, որ այդ ֆիլմի ժամանակ իրենք կարտասվեն և կորոշեն դիտել այն, թե` ոչ:
Նոր ծառայությունը Ռիչարդ Բենսոնը` ավիաընկերության սեփականատերը, որոշել է կիրառել վերջին ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, որոնք ցույց են տվել, որ ուղևորների 55%-ը դժգոհ են եղել թռիչքի ընթացքում իրենց էմոցիոալ վիճակից: 41% տղամարդիկ ասել են, որ իրենք ստիպված են եղել թաքնվել վերմակի տակ, որպեսզի թաքցնեն էմոցիաները, իսկ կանայք արցունքոտ աչքեր հիմնավորել են նրանով, թե իրենց աչքի մեջ փոշի է լցվել: