Virgin Atlantic ավիաընկերությունը առաջին դասի իր ուղևորներին առաջարկում է թռիչքի ժամանակը կիսել նրա հիմնադիր Ռիչարդ Բրենսոնի հետ: Սակայն ոչ ուղիղ իմաստով: Պարզապես հիմա հարուստ ուղևորների կոկտեյլներում կլողան «փոքրրիկ Ռիչարդները»` սառույցի խորանարդները, որոնք պատրաստված են բրիտանացի միլիարդատիրոջ գլխի ձևով:
Բացի ընկերության ղեկավարին հարգանքի տուրք մատուցելուց, խորանարդները նաև կդառնան Virgin Atlantic-ի նոր օդային բարի շնորհանդեսի մի մասը, որը կդառնա ավիացիայի պատմության մեջ ամենամեծը. այս մասին հայտնում է MSNBC-ն:
Boeing 747-400-ի բարի սեղանի բարձրությունը կազմում է 2.5 մետր: Դրա շուրջ միաժամանակ կարող է նստել 8 մարդ: Բարը գործում է միայն առաջին դասի և միայն Լոնդոնի Heathrow օդանավակայանից Նյու Յորքի JFK օդանավակայան թռչելու համար: Բայց շուտով այն կհայտնվի այլ երթուղիներում ևս: