Բրիտանական Virgin Atlantic-ը Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում բացել է ձայնագրման երաժշտական ստուդիա: Հիմա երաժիշտները, ովքեր կթռչեն «Հիթրոու» կամ կսպասեն Virgin Atlantic-ի թռիչքին, կարող են ձայնագրել իրենց հերթական երգը: Ստուդիան հագեցած է ժամանակակից ստանդարտ տեխնիկայով: Բացի այդ, ուղևորները կարող են խաղալ ռետրո վիդեո խաղեր կամ վայելել սպա տաք քարերով:
Virgin ավիաընկերության ծառայություններից օգտվում են երաժշտական ինդուստրիայի մեծ թվով ներկայացուցիչներ: Լոնդոնից Նյու Յորք կամ Լոս անջելես թռչելու դեպքումայս ստուդիան շատ անհրաժեշտ կլինի նրանց: Պատմությունից հայտնի են դեպքեր, երբ հիթ արձած երգերը գրվել են կայարաններում գնացքի սպասելիս, օդանավակայանում կամ ավտոբուսում: Ավիաընկերության հանգստի սենյակում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի ստեղծագործ մարդիկ կարողանան նոր ստեղծագործությունները գրառեն: Ստուդիան տեղակայված է Clubhouse շենքում` ավիաընկերության հանգստի սենյակի հարևանությամբ` ձևավորած մասնավոր ակումբի ոճով: