ԱՄՆ. Virgin Airlines-ը ներկայացրել է նոր զվարճանք զբոսաշրջիկների համար

Virgin Airlines-ը ներկայացրել է նոր բորտային համակարգ, որը հնարավորություն է տալիս ինքնաթիռի սրահի տարբեր ծայրերում գտնվող ուղևորներին փոխանակվել տեքստային հաղորդագրություններով և, նույնիսկ, միմյանց համար խմիչք և ճաշ պատվիրել:

Virgin Airlines

Առջևի նստատեղի թիկնակին տեղադրված էկրանին կարելի է տեսնել սրահի քարտեզը, դրա վրա ընտրել տեղը, որտեղ նստած է ձեր ծանոթը և նրան խմիչք ուղարկել՝ սեղմելով ընդամենը մեկ կոճակ: Պատվիրած ըմպելիքով գավաթը անձնակազմը կմատուցի նրան, ում համար պատվիրվել է, միանգամից այն բանից հետո, երբ քարտային հաշվից վճարում կատարվի:

Virgin Airlines

Նույն կերպ հնարավոր է պատվիրել նաև ուտեստներ և խորտիկներ: Իսկ ճաշից հետո կարելի  է շփվել ընկերոջ հետ՝ կարճ հաղորդագրություն ուղարկելով  ժամանցային համակարգով, որը գործում է ամբողջ թռիչքի ընթացքում: Այս պահի դրությամբ, ինչպես գրում է  news.com.au-ն, ծառայությունն հասանելի է միայն ԱՄՆ-ի տարածքում իրականացվող թռիչքների համար:

Virgin Airlines

You might also like