Լիտվայի մայրաքաղաքի օդանավակայանը կդադարեցնի իր աշխատանքը 2017 թվականի ամռանը։ Հուլիսի 14-ից օգոստոսի 17-ին Վիլնյուսի օդանավակայանը կփակվի վերանորոգման համար։ Այդ մասին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
35 օր չվերթները, որոնք սովորաբար սպասարկում է Վիլնյուսը, կտեղափոխվեն հարևան Կաունաս։ Վերանորոգման աշխատանքների շրջանակներում կմոդեռնիզացվեն թռիչքուղիները, կհայտնվեն նոր ջրահեռացման համակարգեր, ինչպես նաև՝ կվերանորոգվի ազդանշանային լույսերի վերահսկման համակարգը։