Մարդիկ նախընտրում են դիտել ջրվեժին կողքից. այս դեպքում նրանց առջև բացվում է մի հրաշալի տեսարան: Ֆիլիպիններում` Սան Պաբլո քաղաքից ոչ հեռու, ստեղծվել է Villa Escudero Resort առողջարանը, որի ռեստորանը գտնվում է հենց ջրվեժի ստորոտին:
Ջրվեժներն հիմա շատ տարածված են: Օրինակ` Չիլիի Պատագոնիա մարզում ստեղծվել է Magic Mountain Lodge հյուրանոցը` շենքի դրսի պատով հոսող արհեստական ջրվեժով: Իսկ Ֆիլիպիններում հայտնվել է Villa Escudero Resort հյուրանոցը, որի «համն ու հոտը» նրա յուրօրինակ ռեստորանն է:
Այս ռեստորանում այցելուները ջրվեժով հիանում են ոչ թե կողքից, այլ հենց դիմացից: Սեղանները տեղակայված են ջրվեժի առջև, իսկ ջրի խորությունը շատ չէ` 20 սմ:
Villa Escudero Resort հյուրանոցը տեղակայված է Ֆիլիպինների գյուղական համայնքում: Նրա այցելուները կարող են վայելել բնությունը` առանց այն վնասելու և խախտելու գյուղական միջավայրը. այցելել տնտեսություններ, մասնակցել կոկոսի և բամբուկի հավաքմանը, զբոսնել ֆիլիպինյան նավակներով և այլն: Սակայն այս ամենը հասանելի է աշխարհի շատ վայրերում, իսկ նախաճաշել ջրվեժի ստորոտին հնարավոր է միայն այստեղ:
Villa Escudero Resort ռեստորանում կարող եք համտեսել հասարակ սնունդ, այն ինչ ուտում են ֆիլիպինցի գյուղացիները: Իսկ ճաշից հետո կարող եք լողալ ջրվեժի տաք ջրում` արևի տակ: