Վիետնամի վիճակագրության ազգային բյուրոն հաշվարկել է երկիր այցելող զբոսաշրջիկների քանակը և վստահորեն հայտարարել է, որ այս տարի երկիր պետք է այցելի 7 572 000 զբոսաշրջիկ՝ 10․6%-ով ավել, քան 2012 թվականին։
Վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ 4․64 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկ այցելել է երկիր տուրիզմի և հանգստի նպատակով, որը 12․2%-ով շատ է, քան 2012 թվականին, 1․26 միլիոն զբոսաշրջիկ այցելել են բիզնեսի համար, իսկ 1․27 միլիոն զբոսաշրջիկ՝ հարազատներին այցելելու համար։ Մյուս տարի Վիետնամը նախատեսում է ընդունել 8 միլիոն օտարազգի զբոսաշրջիկներ․ հայտնում է Xinhua-ն։