Մոլորակի ամենամեծ արագ սննդի ռեստորանների ցանցը իր առաջին խորտկարանը կբացի Վիետնամում լուսնային Նոր Տարուց անմիջապես հետո։
Վիետնամում ցանցի ներկայացուցիչ Good Day Hospitality ընկերությունը հայտնել է, որ ռեստորանը կգտնվի Հոշիմինի կենտրոնում, և կդառնա Վիետնամում առաջին McDonald’s խորտկարանը՝ պատրաստ սպասարկելու նաև ավտոմոբիլիստներին․ հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Thanh Nien Daily-ին։
Վիետնամում «Մաքդոնալդսի» գործադիր տնօրեն Նգուեն Զույ Տհինի խոսքերով՝ բաղադրիչների 80–90%-ը կներկրվի, որպեսզի երաշխավորվի մթերքների որակը և անվտանգությունը։