Հոշիմինում (Վիետնամ) հունվարի 18-ից 28-ը տեղի կունենա «Գարնանային ծաղիկների փառատոնը», հայտնում է Վիետնամի զբոսաշրջության հետ կապված գրասենյակի ղեկավարությունը: Փառատոնը կանցկացվի երեք ցուցասրահներում: Առաջին ցուցադրությունը նվիրված կլինի Բոնսայի արվեստին, որում կիրառված է ծաղիկներ և քարեր բերված արտասահմանից, երկրորդ ցուցասրահում ներկայացված կլինեն Վիետնամի տարբեր վայրերից բերված բազմազան ծաղիկներ և բույսեր, իսկ փառատոնի երրորդ ցուցասրահում կանցկացվեն տոնական միջոցառումներ և ազգային խաղեր:
Ընդհանուր առմամբ «Ծաղիկների փառատոնին» ներկայացված կլինի ավելի քան 6 հազար տեսակ ծաղիկ, նշվում է զբոսաշրջության գրասենյակի հայտարարության մեջ: Ի հավելումն ցուցահանդեսի` անցկացման ընթացքում` հունվարի 16-ից 22-ը, Հոշիմինի բնակիչների և զբոսաշրջիկների համար կաշխատեն երեք ծաղկային շուկաներ` 1.4 հազար ծաղկային խանութներով, որտեղից հնարավոր է գնել բույսեր և ծաղիկներ: