Վիետնամական ավիաընկերությանը տուգանել են բիկինով պարային շոուի համար, որը կազմակերպել էին բորտուղեկցորդուհի-պարուհիները: Չվերթի ուղևորները հեռախոսով նկարահանել էին բիկինի հագած «արտիստների» պարը, և տեղադրել այն YouTube-ում: Արդյունքում, VietJetAir ավիաընկերությունը, որի ինքնաթիռում էլ հենց ցուցադրվել է այդ գրավիչ շոուն, տուգանվել է 20 միլիոն դոնգով (£611 ֆունտ ստերլինգ):
Շոուն ցուցադրել են բիկինի հագած հինգ աղջիկ, ովքեր երեք րոպեանոց պարային շոուով զվարճացրել են հանդիսատեսին: Ինչպես պարզվել է` շոուն կազմակերպել է ավիաընկերությունը, որպեսզի զվարճացնի Հոշիմին-Նա Տրանգ (Nha Trang ` հայտնի լողափնյա առողջարան) երթուղու ուղևորներին: Վիետնամի քաղաքացիական ավիացիայի ավագ տեսուչ Նգուեն Տրոնգ Տանգը (Nguyen Trong Thang) հայտարարել է, որ «ավիաընկերությունը խախտել է ավիացիայի տեղական օրենքները` կազմակերպելով չարտոնված շոու հենց ինքնաթիռում»: Միևնույն ժամանակ, պաշտոնյան նշել է, որ բջջային հեռախոսների օգտագործումը թռիչքի ընթացքում չի սպառնում ուղևորների անվտանգությանը, քանի որ հեռախոսային կապը անջատված էր. հայտնում է The Telegraph-ը: