Վիեննա. 2011 թվականի լավագույն քաղաքը ապրելու համար

Mercer խորհրդակցական խմբի կողմից անցկացված հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ Վիեննան ճանաչվել է 2011 թվականի ապրելու համար նախատեսված լավագույն քաղաքը: Ավստրիական մայրաքաղաքը գերազանց ենթակառուցվածք ունի, փողոցներում անվտանգ է և առողջության բնագավառում որակյալ ծառայություններ են մատուցվում:

200 տեղից բաղկացած վարկանիշային ցուցակում լավագույն հորիզոնականները զբաղեցրել են գերմանական և շվեյցարիական քաղաքները. լավագույն տասնյակում են գտնվում Ցյուրիխը, Մյունխենը, Դյուսելդորֆը, Մայնի Ֆրանկֆուրտը, Ժնևը և Բեռնը:
Սակայն Mercer-ը զգուշացրել է, որ բարձր հորիզոնականներ զբաղեցրած քաղաքները չպետք է իրենց դիրքերը չարաշահեն, քանի որ նրանք ապահովագրված չեն կենսամակարդակի իջեցումից` հաշվի առնելով համաշխարհային տնտեսական խնդիրները:

Մասայական սպանությունների պատճառով, որը կատարել էր Անդերսոն Բրեյվիկը, Օսլոն իջել է 24-րդ հորիզոնականը: «Եթե դա չլիներ, ապա Նորվեգիայի մայրաքաղաքը հնարավոր էր ընդգրկվեր լավագույն 15-յակում»,-ասել է Mercer-ի աշխատակիցներից մեկը:
Հաշվի առնելով ապրելակերպի պայմանները և անվտանգությունը` 2011 թվականի վատագույն քաղաք է ճանաչվել Բաղդադը: Դրա պատճառը քաղաքական անորոշություններն են, անվտանգության ցածր մակարդակը, տեղաբնիկների և օտարերկրացիների վրա գրոհելը, ասվում է Mercer-ի հայտարարության մեջ:

Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի քաղաքները նույնպես ցածր հորիզոնականներ են զբաղեցնում իրենց ներքաղաքայկան անկարգությունների և տնտեսական խնդիրների  պատճառով:
«Նկատելիորեն նվազել է կենսամակարդակի աստիճանը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լիբիան, Եգիպտոսը, Թունիսը և Եմենը»,-հայտնում է  Mercer-ը:


Լավագույն քաղաքների տասնյակում են ընդգրկված հետևյալ քաղաքները.

1. Վիեննա (Ավստրիա)

2. Ցյուրիխ (Շվեյցարիա)

3. Օկլենդ  (Նոր Զելանդիա)

4. Մյունխեն (Գերմանիա)

5. Դյուսելդորֆ (Գերմանիա)

6. Վանքուվեր (Կանադա)

7. Մայնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա)

8. Ժնև (Շվեյցարիա)

9. Բեռն (Շվեյցարիա)

10. Կոպենհագեն (Դանիա)

You might also like