Վիեննան ճանաչվել է ամենաբարձր կենսամակարդակով քաղաքը
10 քաղաք, որոնք զբաղեցրել են այս հեղինակավոր վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականները։
Mercer խորհրդատվական ընկերությունը հրապարակել է ամենաբարձր կենսամակարդակով քաղաքների իր 20-րդ ամենամյա վարկանիշային աղյուսակը։ 2018 թվականին ապրելու համար ամենահարմարավետ քաղաք է ճանաչվել Ավստրիայի մայրաքաղաքը։
Ուսումնասիրելով աշխարհի ավելի քան 200 քաղաք՝ փորձագետները, ովքեր կազմել են այդ հաշվետվությունը, գրահատել են դրանք այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են՝ անվտանգության մակարդակը, ենթակառուցվածքները, օդի աղտոտվածության մակարդակը․ քաղաքական և տնտեսական իրավիճակը, ինչպես նաև՝ առողջապահության վիճակը։
1. Վիեննա, Ավստրիա;
2. Ցյուրիխ, Շվեյցարիա;
3. Օքլենդ, Նոր Զելանդիա;
4. Մյունխեն, Գերմանիա;
5. Վանկուվեր, Կանադա;
6. Դյուսելդորդ, Գերմանիա;
7. Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա;
8. Ժնև, Շվեյցարիա;
9. Կոպենհագեն, Դանիա;
10. Բազել, Շվեյցարիա և Սիդնեյ, Ավստրալիա։