Վիեննայի Մարքսի ցուցահանդեսային դահլիճում (Marx Halle) անցկացվում է Եվրոպայի ամենատպավորիչ դինոզավրերի շոուն` World of Dinosaurs: Այցելուները կարող են տեսնել սողունների ավելի քան 50 մոդել իրական չափերով` ջանասիրաբար ստեղծված այս ոլորտի լավագույն գիտնականների կողմից:
Ցուցահանդեսի նպատակն է որքան հնարավոր է իրական կերպով ցուցադրել նախապատմական հսկաների կենսապայմանները. հայտնում է Austrian Times-ը: Այդ պատճառով դինոզավրերը շրջապատված են իրականին մոտ անտառային, լեռնային և լճային դեկորացիաներով: Հանդիսատեսը կարող է տեսնել իրական չափերով տիրանոզավրի, երկու տոննայից ավել կշռող ստեգոզավրի, երեսունմետրանոց դիպլոդոկ և տրիցերատոպսի ձագերին:
Ցուցանմուշներից ամենահետաքրքիրը դինոզավրի 24 ձվերով աշխարհի ամենամեծ բնի ճշգրիտ վերարտադրությունն է: Հիմնական ցուցահանդեսից բացի կա նաև լրացուցից ցուցահանդես, որտեղ ներկայացված են դինոզավրերի դարաշրջանի իրական նմուշներ: Ցուցահանդեսը կտևի մինչև փետրվարի 9-ը: Մուտքի տոմսի արժեքը 10 եվրո է մեծերի համար, 6 եվրո` փոքրիկների: