Վիեննայի առևտրաարդյունաբերական պալատը հետազոտություն է անցկացրել և ստացել արդյունքները, որոնք վկայում են, որ այս տարի ամանորյա նվերների վաճառքի շրջանառությունը կազմում է 365 միլիոն եվրո: Վիեննայի մեկ բնակիչը նվերների վրա միջինում ծախսում է 360 եվրո գումար, ինչպես նաև՝ նախօրոք նվերներ գնողների թիվը վերջին պահին գնողների հետ համեմատած՝ ավելացել է:
Զարմանալի է, որ այս տարի նվերներ գնող կանանց թիվը գերազանցել է տղամարդկանց թվին: 60 տարեկան տղամարդիկ և կանայք ծրագրում են ծախսել 420 եվրո, իսկ 15-29 տարեկան երիտասարդները՝ 250 եվրո: Իհարկե, ամենամեծ շրջանառությունը կատարվում է ոսկերչական և խաղալիքների խանութներում: Ամենատարածված նվեր շարունակում է մնալ գիրքը. վիեննացիների 57 տոկոսը այն թողնում են տոնածառի տակ: Իսկ պակաս ուրախություն նրանց պատճառում են տանը կամ խոհանոցին վերաբերվող նվերները: