Վիեննայում մեկնարկել է Եվրատեսիլ 2015 երգի 60-րդ մրցույթի բացման եզրափակիչ վերջնահաշվարկը։ Քաղաքը ամբողջ պատասխանատվությամբ պատրաստվել է հոբելյանական մրցույթի կազմակերպմանը։ Առանց ուշադրության չի մնացել նաև ավիացիոն արդյունաբերությունը։
Վիեննայի Վիեննա-Շվեխատ միջազգային օդանավակայանը ստեղծել է հանրային հեռուստատեսային դիտման հարմարավետ գոտիներ։ Բացման օրվանից՝ մայիսի 17-ից, մինչև նրա ավարտը՝ մայիսի 23-ը, մեծ էկրաններին կցուցադրվեն 40 երկրներից բոլոր մասնակիցների կատարումները, վառ հետկուլիսյան պատմությունները և «Լավագույնը Եվրատեսիլի 60 տարիների ընթացքում» հատուկ ընտրանին։
Օդանավակայանի 109-մետրանոց աշտարակին տեղադրվել է լուսավորված գովազդ, որը հիշեցնում է քաղաքի հիմնական իրադարձության մասին նույնիսկ մութ ժամերին։ Դե իսկ երաժշտական մրցույթին օդանավակայանը ևս իր ուղղակի մասնակցությունը ունի։ Նրա անվտանգության համակարգը պատրաստված է օդանավակայանի նոու-հաուի օգնությամբ, որն ամեն տարի սպասարկում է շուրջ 11 միլիոն ուղևորի։ Եվրատեսիլ 2015-ի համար Վիեննայի օդանավակայանը տրամադրել է ոչ միայն ռենտգենյան և մետաղաորոնման սարքերը, այլև՝ իր փորձառու անձնակազմի մի մասը։