Հայտնի երաժիշտ, դիզայներ և չորս երեխաների մայր Վիկտորիա Բեքհեմին պարբերաբար լուսանկարում են Լոնդոն, Նյու Յորք և Լոս Անջելես հաճախակի տեղափոխությունների ժամանակ։ Աշխարհի խոշորագույն օդանավակայանների երկար միջանցքներով Վիկտորիա Բեքհեմը դեֆիլե է կատարում նույնքան գեղեցիկ, որքան՝ կարմիր գորգին։
Զարմանալի չէ, որ հենց նա է արժանացել ամենաոճային զբոսաշրջուհու կոչմանը՝ ըստ «Բրիտանական ավիաընկերության» (British Airways)։ Հարմարավետ հագուստ կրելու փոխարեն՝ աստղը ժամեր է անցկացնում օդանավակայաններում թանկարժեք դիզայներական հագուստով։ Վիկտորիային ամենաոճային զբոսաշրջուհիների եռյակում հետևում են հայտնի փաստաբան Ամալ Քլունին և սուպերմոդել Քենդալ Ջենները։