VeryFirstTo կայքը առաջարկում է ճանապարհորդել թագավորական ընտանիքի հետքերով

Հայտնի VeryFirstTo  օնլայն ռեթեյլերը և  Bridge & Wickers  տուրօպերատորը առաջարկել են իրենց հաճախորդներին տեսնել Ավստրալիան արքայազն Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի աչքերով:

VeryFirstTo

Բրիտանական թագավորական զույգի երեքշաբաթյա ճանապարհորդության շուրջ բարձրացած աղմուկի ալիքի վրա  VeryFirstTo օնլայն խանութը և Bridge & Wickers պրեմիում դասի օպերատորը առաջարկել են հայտնի ճանապարհորդության իրենց տարբերակը՝ տուր արքայազն Ուլիյամի և դքսուհի Քեյթի հետքերով:

 VeryFirstTo

Ծառայությունների փաթեթը  ներառում է թռիչք Լոնդոնից դեպի հեռավոր մայրցամաք, էքսկուրսիոն ծրագիր տեղանքում, որտեղ այցելել են թագավորական ընտանիքի անդամները, բնակություն լավագույն հյուրանոցներում և լրացուցիչ ծառայություններ, որոնցից, ինչպես վստահեցնում են հեղինակները, օգտվել է նաև արքայական զույգը:

Lizard Island and the Great Barrier Reef

«Հատուկ վիճակում» գտնվող զբոսաշրջիկներին հասանելի կլինեն լիմուզինով ուղևորափոխադրումները, մասնավոր զբոսանավերով և ուղղաթիռներով  զբոսանքները և նույնիսկ գիդնոինքանթիռով թռիչքները:

Blue Mountains

Երեխաների հետ ճանապարհորդներին ձեռնարկատերերը կառաջարկեն առաջին անհրաժեշտության պարագաներ՝ արծաթե բաժակ երեխայի համար Tiffany-ից, պայուսակ երեխայի համար Prada-ից և ադամանդներով պատված սպիտակ ոսկուց ծծակ:
Cape Tribulation/ The Daintree Rainforest
Մեկամսյա տուրը երկու հոգու համար կարժենա ընդամենը 570  հազար դոլար, փոխարենը՝ որքան շատ տպավորություններ:

Hamilton Island

Կանխատեսվող կանգառներն են Սիդնեյը  (թագավորական էքսկուրսիոն ծրագիր), Համիլթոն կղզին, Կակադու ազգային պարկը Արնեմ լենդում և շատ այլ վայրեր:

Uluru-Kata Tjuta National Park Media Centre

You might also like